Ճապոնիայում տարօրինակ նորաձևություն է ի հայտ եկել` «օղաբլիթ ճակատ»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 19:12
National Geographic-ը պատմել է Ճապոնիայի երիտասարդության շրջանում տարածված բավական տարօրինակ նորաձևության մասին. ճապոնացիները համաձայնում են փոփոխել արտաքինը` աղային ներարկումների միջոցով: Նորաձևության ճիչը կոչվում է «օղաբլիթ ճակատ», բոլոր ցանկացողներին ճակատի մաշկի մեջ ներարկում են աղային լուծույթ, որից հետո բութ մատով մեջտեղում սեղմում, որ փոս գոյանա: Ներարկման պրոցեսը տևում է 2 ժամ: Ընդ որում, օղաբլիթի տպավորությունը պահպանվում է ընդամենը 16-24 ժամ, ինչից հետո օրգանիզմն այն կլանում է ու ճակատն էլի բնականոն ձև է ընդունում:
Երիտասարդներն ասում են, որ տվյալ ներարկումը հանգստացնում է իրենց այնքան, որ քնելու ցանկություն է առաջանում, դրա համար էլ նրանք, չնայած առողջությունը վնասելու ռիսկին, երբեմն կիրառում են այդ միջոցը:
Առաջինը նման պրոցեդուրա կիրառել է նկարիչ Քերոփին, որն էլ իր հերթին այն փոխառել էր Կանադայից, ոմն Ջերոմից, որը տարված էր նման ներարկումներով:






Facebook
Tweet This
Email This Post
