Հնդկա-ավստրալական երկրակեղևը 2 մասի է ճեղքվել. գիտնականներն աղետ են կանխատեսում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 18:37
Ստորգետնյա ուժեղ ցնցումների հետևանքով ինդոնեզական Սումատրա կղզուց ոչ հեռու ճեղքվել է Հնդկա-ավստրալական երկրակեղևի շերտը, իսկ դա, գիտնականների կածիքով, կարող է հանգեցնել տևական աղետների:
Դեռև ապրիլին էր ցնցումների շարան արձանագրվել, ինչն էլ հանգեցրեց երկրակեղևի շերտի ճեղքման:
«Մենք երբևիցե չենք տեսել սրա նման երկրաշարժ: Դա բարդ պրոցեսների մի մասն է, որոնք տեղի են ունենում երկրակեղևի ճեղքման ժամանակ: Դա երկրաբանական պրոցես է, երկրակեղևի շերտի նոր եզրերի ձևավորման համար միլիոնավոր տարիներ կպահանջվեն, իսկ այդ ընթացքում նման ուժգնության հազարավոր երկրաշարժեր կլինեն»,- գրում է ուսումնասւիրությունների հեղինակներից Յուտայի համալսարանի աշխատակից Կիտ Կոպերը: Նրա հետ համաձայն է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Խիրո Կանամորին:






Facebook
Tweet This
Email This Post
