Մեծահարուստը պատրաստ է 65 մլն վճարել այն տղամարդուն, որը կգրավի դստեր սիրտը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 18:20
Հոնկոնգցի մեծահարուստ 76-ամյա Սեսիլ Չաո Շեցզյուն 500 մլն հոնկոնգյան դոլար պարգևավճար է խոստացել այն տղամարդուն, որը կկարողանա գրավել իր լեսբուհի դստեր սիրտն ու կամուսնա նրա հետ: Բացի այդ, ապագա փեսային կառաջարկվի մասնակցել իր բիզնեսին:
Հայրը ծայրահեղ դժգոհ է դստեր դիրքորոշման առնչությամբ: Նրա աղջիկն արդեն 33 տարեկան է, գրավիչ կին է ու ծնողը պարզապես համոզված է, որ նա պետք է ընտանիք ստեղծի տղամարդու հետ: Հարաբերությունները սրվեցին, երբ ապրիլին Ջիջին ամուսնացավ իր ընկերուհու̀` Շոնի հետ, որի հետ ապրում է արդեն 7 տարի: Իսկ հարսանիքի մասին հայտնեցին մեկ շաբաթ առաջ, ինչից հետո իսկական սկանդալ բորբոքվեց: Հայրը խիստ զայրացած է դստեր արարքի պատճառով, հրաժարվել է անգամ «հարսնացուին», ավելի ճիշտ̀ «փեսային» ճանաչել ու դրա համար էլ դստեր ձեռքի ու սրտի համար տղամարդկանց մրցույթ է հայտարարել:
Աղջիկը շատ հանգիստ է ընդունել հոր պայմանները, քանի որ ոչ մի հարմար թեկնածու դեռևս չի հայտնվել: Նա կարծում է, որ ժամանակի ընթացքում հայրը կհաշտվի այդ մտքի հետ: Իսկ մնացյալում̀ հայր ու դուստր համերաշխ են, հասկանում են իրար ու նույնիսկ միասին գործ են վարում: Ջիջին ավարտել է Մեծ Բրիտանիայի մանչեսթրյան համալսարանը: Նա ճարտարապետ է ու հոր ընկերության գործադիր տնօրենը:
Սեսիլ Չաոյի կարողությունը միլիարդներով է գնահատվում: Նա ըստ Forbes-ի, Հոնկոնգի միլիարդատերերի առաջին տասնյակում է: Նա կանանց սիրելին է: Նույնիսկ մի անգամ գլուխը գովել է` ասելով, որ «իրեն հաջողվել է մոլորակի ամենագեղեցիկ 10 կանանց սիրտը նվաճել »: Սակայն, սեփական դստեր հետ ընդհանուր լեզու գտնել այդպես էլ չի հաջողվում. դուստրը, ինչպես և հայրը̀, գերադասում է կանանց:






Facebook
Tweet This
Email This Post
