Էդվարդ Նալբանդյանի թանկարժեք Mercedes -ը նվեր է, բայց չգիտեն` ում կողմից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2012 17:58

Այսօր ԱԺ-ում արտգործնախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեղ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, թե արդյոք ԱԳ նախարարությունը չի կարող ավելի զուսպ լինել իր ծախսերի մեջ` ընգծելով Արտգործնախարարի այցը հարավարևելյան Ասիա և նրան սպասարկող թանկարժեք Mercedes S դասի ավտոմեքենան:Հարցին ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ մեքենան բյուջեի փողերով չի գնված, այլ նվեր է Գերմանիայից: Իսկ թե Գերմանիայից կոնկրետ ով է նվիրել, Քոչարյանը դժվարացավ պատասխանել, այդ ընթացքում դահլիճից ԱԳ աշխատակիցներից մեկը հուշեց փոխարտգործնախարարին. ‘Ինչոր մի գերմանացի”:
Փաշինյանը շարունակեց իր հարցը. “Գերմանիայում շատ սուբյեկտներ կան, որոնց մի մասի նվերը ընդունելի կարելի է համարել, մյուս մասինը՝ ուրիշ բան կնշանակի: Սրան էլ ԱԳ փոխնախարարը պատասխանեց. “Գերմանացի է նվիրողը, կպատասխանենք հետո, անունը չենք հիշում, համենայնդեպս, այդ հարցերը արտգործնախարարի ուշադրության կենտրոնում են”:
Ի դեպ, ինչպես պարզվեց, փոխարտգործնախարարը ուշանում էր ինքնաթիռից, քանի որ պետք է Յալթա մեկներ և մի պահ խուճապի մատնվեց և չլսելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանի հարցը, վեր կացավ տեղից ու փորձում էր շտապ դուրս գալ սրահից, բայց, Ալ. Արզումանյանի հիշեցումից հետո կրկին վերադարձավ իր տեղը:
Քննարկումի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների մոտ հայտարարություն արեց Շավարշ Քոչարյանի պատասխանների վերաբերյալ. “Ի՞նչ պարզեցինք մենք: Պարզեցինք, որ Էդվարդ Նալբանդյանի S դասի Mercedes-ը, որ մոտավորապես 150-300 հազար եվրո արժողությամբ մեքենան նվիրատվություն է: Փորձեցինք պարզել՝ ո՞վ է նվիրել այդ մեքենան: Շավարշ Քոչարյանը չգիտեր՝ լինելով նախարարի տեղակալ, ասացին՝ ինչ-որ մի գերմանացի: Այսինքն՝ եկեք այսօրվա աշխատանքն այս լավատեսական նոտայի վրա ավարտենք: Եվ քանի որ պարոն Քոչարյանն ուշանում էր օդանավից և քանի որ պարոն Նալբանդյանն էլ ՀՀ-ում չէ շատ կարևոր գործերով, ուրեմն այսօրվա նիստի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել ընդամենը այսքան բան”:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդար Արզումանյանն էլ, ով ներկա էր այս զրույցին, հայտնեց, որ ինքը ժամանակին “Վոլգա” ԳԱԶ-31-ով էր երթևեկում, որը իրենից առաջ սպասարկել է Փափազյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին:
Վահե Մակարյան

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply