Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից է, բայց կուսակցական չէ և նա ոչ թե թռնող է, այլ` թռցնող

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2012 17:54

“Ես երբեք կուսակցություն չեմ փոխել ու կուսակցական էլ չեմ իմ բնավորությամբ: Ես իմ բնավորությամբ ավելի հոգևոր եմ, քան թե կուսակցական եմ”,-այսօր լրագրողների հարցին ի պատասխան Վարդան Ղուկասայանը` ավելացնելով. “Ես կուսակցությունից կուսակցություն թռնող չեմ, ես միշտ թռցնող եմ”:
Գյումրիի քաղաքապետը հայտնեց նաև, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ էլի ինքը նույնն էլ լինելու. “Ես շատ բարեպաշտ ձևով, ժպիտով, ինչ որ եղել եմ նախկինում` մինչև քաղաքապետ լինելս, հիմա նույնությամբ, որ դուրս եկա, նորից էն ողորմածն եմ լինելու, էն եկեղեցակառուցողն եմ լինելու, մի խոսքով ես էսպես ել ապրելու եմ` իմ երկիրը սիրելով, գնահատելով, ու… կապրենք կտեսնենք”:
Իսկ այն հարցին, թե արդյոք նա շնորյավորել է նորընտիր քաղաքապետին, Ղուկասյանն ասաց. “Ե՞ս: Էդ արդեն անձնական խնդիր է: Եթե ես տոսնեմ լեգիտիմ, իրոք ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ, ապա անպայման կշնորհավորեմ”:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե, փաստորեն, նա Գյումրիում կայացած քաղաքպետի ընտրությունները ոչ լեգիտի՞մ է համարում, Գյումրիի երկարամյա քաղաքապետն ասաց. “Ես տեղում չեմ եղել, չեմ ուսումնասիրել, դրա համար չեմ կարող ասել”:
Վարդան Ղուկասյանը հերքեց նաև այն խոսակցությունը, թե Սամվել Բալասանյանի կազմակերպած քեֆին իր կողմակիցներից էլ են մասնակցողներ եղել. “Չկա էդպիսի բան, իմ կողմնակիցները էդպիսիններ չեն, դուք լավ չգիտեք, նրանք շատ լուրջ մարդիկ են, ինձ հավատարիմ են և ինձ հետ էլ նրանք դուրս կգան, եթե, իհարկե, իրենք կցանկանան”:
“Անկախ”-ը հետաքրքրվեց նաև, թե արդյոք նա շարունակում է երթևեկել զրահապտ մեքենայով, Վարդան Ղուկասյանն ասաց. Երբ իմ վրա հարձակում գործեցին և 4 հոգի մահացավ, մինչև էդ գործը հբացահայտվի, մինչև աղջկաս նշանածի գործը չբացահայտվի , ո՞վ լինի, որ չերթևեկի զրահապատ մեքենայով’:

Վահե Մակարյան

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply