Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2012 17:45

ՀՀ փոխսոտիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել է պաշտոնից` թոշակի անցելու պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան:

Փոխոստիկանապետն աշխատանքից ազատվելու հետ կապված գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ… Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ և ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ և լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ»,-նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply