Ի՞նչ կարելի է եփել կանաչ ոլոռից

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 27, 2012 10:16

Երբեմն պատահում է` ունենում ես մի քանի տեսակ բանջարեղեն, սակայն չես պատկերացնում, թե էլ ինչ կարելի եփել, կարծես  խոհարարական գիտելիքները սպառված լինեն: Ուրեմն, հենց նման դեպքերից մեկի համար էլ առաջարկվում է այս բաղադրատոմսը, որը կարելի է անվանել պարզապես «Մայրիկի երևակայություն»:

Դրա համար անհրաժեշտ է վերցնել

200 գ ոլոռ`  թարմ կամ պահածոյացված,

խոզի միս կամ հավի կրծքամիս` 400 գ

2-3 կարտոֆիլ, 2 գլուխ սոխ,

քաղցր տաքդեղ

մաղադանոս` մի քանի ցողուն,

ձեթ, աղ, պղպեղ, դափնետերև:

Պատրաստման եղանակը

Սկզբում միսը կտրատել բարակ շերտերով, նույն կերպ` կարտոֆիլը; Ոլոռի ծայրերը հեռացնել ինչպես կանաչ լոբունը, քանի որ եփից հետո էլ կոշտ են մնում, կամ պատրաստի ոլոռ վերցնել:

Միսը  ձեթով տապակել, երբ այն թեթևակի կարմրի, ավելացնել  կտրատած գլուխ սոխը ու շարունակել տապակելը: Զուգահեռ կարելի է պատրաստել նաև կարտոֆիլը: Դրա համար այն առանձին կաթսայով խաշել, ավելացնել մսի կիսապատրաստվածքը, 5 րոպեից` տաքդեղը և կանաչ ոլոռը: Համեմել աղ ու պղպեղով ու եփել մարմանդ կրակի վրա: Երբ ապուրը եռա,  ծածկել կափարիչով ու մի քանի րոպե թողնել: Այնուհետև այն կարելի  է վայելել:

Դիտվել է 4128 անգամ:
Print Friendly

Leave a Reply