Նոր հանրակացարան` ապագա բժիշկների համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 16, 2009 18:29

harakacaranԶեյթունի ուսանողական ավանի 6-րդ մասնաշենքն այսուհետ Երևանի պետական բժշկական համալսարանինն է. այսօր տեղի է ունեցել հիմնանորոգված մասնաշենքի բացումը: Բուհի ռեկտոր Գոհար Քյալյանը նշում է, որ շենքը հիմնանորոգվել է բուհի` վճարովի համակարգից առաջացած միջոցներով և ծախսվել է մոտ 300 մլն դրամ:

Հանրակացարանի մասնաշենքն ապահովված է ջեռուցման կենտրոնացված համակարգով եւ խոհանոցով: Հանրակացարանի սենյակի վարձը, ըստ Քյալյանի, մեկ ուսանողի համար ամսեկան 15.000 դրամ է: Համալսարանի հյուրերի համար նախատեսված հյուրանոցային սենյակի (26 սենյակ) օրավարձը 10.000 դրամ է:

hanrakacaran1Ներկայումս բուհին են պատկանում ուսանողական ավանի 5-րդ եւ 6-րդ մասնաշենքերը` մոտ 300 սենյակներով եւ ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով։

«Սա մեր ուսանողների համար հնարավորություն կստեղծի, որպեսզի ամբողջությամբ տրվեն գիտությանը, սովորելուն, գիտելիքին և այլևս չբողոքեն անբարենպաստ պայմաններից»,-ասել է բացման արարողությանը ներկա գտնվող Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է 1796 անգամ:
Print Friendly

Leave a Reply