«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը սեպտեմբերի 30-ին կարժանանա Միջազգային աստղ մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 27, 2012 14:59

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արժանացել է «Միջազգային աստղ որակի համար» մրցանակի` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category, Geneve, 2012): Հեղինակավոր մրցանակը սահմանված է «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից` համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև):

Ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 37-րդ անգամ աշխարհի տարբեր երկրներում և սեկտորներում գործող կազմակերպություններին:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ժնևում` ՄԱԿ-ի Եվրոպական կենտրոնական գրասենյակում` սեպտեմբերին 30-ին:
Արարողոթյունը լուսաբանելու համար արտոնվել են 26 հեղինակավոր լրատվական գործակալություններ:
Մրցանակի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունն առկա է կազմակերպության պաշտոնական կայք-էջում ` www.bid-star.com:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply