Խուլիգանություն Արմավիրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 14:13
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սևակ Մ.-ն Երևանյան փողոցի վրա գտնվող ռեստորանի տարածքում վիճաբանել է իր հետ, քաշքշել, հարվածներ հասցրել, այնուհետև գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ` 2-3 անգամ օդ է կրակել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը15.30-ին, Սևակ Մ.-ն  կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ գրանցված  «Կոլտ» տիպի   օդամղիչ ատրճանակը:
Սևակ Մ.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply