Սիրիացի ապստամբների մի խումբ անցել է կառավարության կողմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 14:05

Սիրիական ապստամբների մի խումբ որոշում է կայացրել դադարեցնել զինված պայքարը Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ և վերադառնալ կառավարական զորքերի կազմ:
Այս մասին, «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարություն է տարածել խմբի հրամանատար կապիտան Հալեդ Աբդել Ռահման ալ-Զամելը:

Հրամանատարի խոսքերով, ապստամբները մտադիր են համագործակցել գործող պետական կառույցների հետ:

Ինչպես հայտնել է ալ-Զամելը, իրենք այն համոզման են եկել, որ Սիրիայի առջև ծառացած «խնդիրները հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, սպանելով անմեղ մարդկանց»:

«Մենք բոլորս սիրիացիների ենք, և մերժում ենք այն հեղափոխությունը, որը սկսվում է արյունահեղությամբ»,-ասել է նա:

«Ֆրանս Պրես» գործակալությունը պարզաբանում է, որ ալ-Զամելի ղեկավարած խումբը մտնում է ապստամբական «Սիրիայի ազատ բանակ» ընդդիամդիր կազմակերպության մեջ:

Panorama.am

Դիտվել է 608 անգամ:
Print Friendly

Leave a Reply