Ոմանց բախտը լավ էլ բերում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 13:53
.19-ամյա տղան մինույն երջանիկ ընտանիքի երրորդ անդամն է, որի բախտն արդեն բերում է երրորդ անգամ: Ընտանիք, որն արդեն 3-րդ անգամն է խոշոր գումար շահում մեծ մասսայականություն վայելող ազգային վիճակախաղում:
Երիտասարդ Թորդ Օքսենսը Նորվեգիայի ազգային վիճակախաղի հաղթող է դարձել: Նա շահել է 12,2 մլն նորվեգական կրոն: Ընդամենը 3 տարի առաջ նրա քույրը վիճակախաղում շահեց 8,2 մլն կրոն, իսկ դրանից 3 տարի առաջ 8,4 մլն կրոն շահեց նրա հայրը: Տղան վերջերս «Bergens Tidende» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում թողնել աշխատանքը տեղի էներգետիկայի ընկերությունում ու նույնիսկ հայտնել է, որ ղեկավարությանը շահումը տոնելու համար լրացուցիչ օր հատկացնելու խնդրանքով չի դիմելու: Նա նույնիսկ իր հին ավոտոմեքենան չի պատրաստվում փոխել նորով կամ էլ ծնողական ընտանիքից հեռանալու մասին չի մտածում:






Facebook
Tweet This
Email This Post
