ՄԻՊ-ը ներկայացրեց բյուջեի կատարողականը. կատարողականը կազմել է 98.5 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2012 13:48

Այսօր ԱԺ-ում ընթացող մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Տիգրան Արեյանը ներկայացրեց բյուջեի կատարողականը:
Ըստ Արեյանի ներկայացրած հաշվետվության` կատարողականը կազմել է 98.5 տոկոս, 12 մլն -ից ավելի գործուղումների վրա են ծախսել, ընդհանուր տրամադրվել է 163 մլն դրամ, արտաբյուջետային միջոցներն էլ կազմել են 63 մլն 63 հազար 800 դրամ: Սակայն  Արեյանը նշեց, որ Կատարողականը կազմել է 98.5 տոկոս, 12 մլն -ից ավելի գործուղումների վրա են ծախսել, ընդհանուր տրամադրվել է 163 մլն դրամ, արտաբյուջետային միջոցներն էլ կազմել են 63 մլն 63 հազար 800 դրամ: Սակայն Արեյանն ասաց, որ պետական բյուջեով նախատեսված  միջոցները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին չեն բավարարել:
Տիգրան Արեյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատում է դոնոր կազմակերպությունների հետ,  և նրանց հետ նույնպես համատեղ ծրագրեր են մշակվում: Անդրադառնալով գրասենյակի ստացած բողոքներին` զեկուցողը հայնտեց, որ ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրել է 361 բողոք, իրավաբանական խորհրդատվություն է ստացել 2093 բողոքատու, կազմակերպվել է երեսունհինգ այցելություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ` ներառյալ զորամիավորումներ, կազմակերպվել է 48 մասնակցություններ հեռուստահաղորդումներին, ստեղծվել է ամբողջովին նոր կայք և նոր պաշտոնական կայքին դիմել են 27.552 օգտվող: ՄԻՊ գրասենյակի առաջին տեղակալը, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի` դրամաշնորհների օգտագործման վերաբերյալ հարցին, ասաց, որ այդ դրամաշնորհներով այցելություններ են կազմակերպվել ազատազրկման վայրեր, Մարդու իրավունքների էքսպո է եղել, ՀՀ մարզերում մարդու իրավունքների պաշտպանության համար մեծ մարզային կառույցների բացման աշխատանքներ են կատարվել:
Վահե Մակարյան

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply