54-ամյա կնոջ բնակարանում զնեք-զինամթերք են գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 13:32
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն այցելել են Սարալանջ գյուղի 54-ամյա մի բնակչուհու տուն, որտեղ նա  ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է տանը կից անասնագոմի ամբարում պահվող 32 տրամաչափի  մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչով, «ԱԿ-74» ինքնաձիգի 3 պահունակ, 5,45 մմ տրամաչափի 222 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի 103  փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի  գնդացիրի 77  փամփուշտ` իր շղթայով, և 100 գ վառոդ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply