Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 13:27
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ   և կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, սպորտային ատրճանակ` առանց պահեստատուփի, «ՈւԶՌԳՄ 386-Պ-13-67» տիպի պայթուցիչ, 7,62 մմ 14 հատ և 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 1 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված հորը:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, բաժին է նեկայացել 41-ամյա մի տղամարդ   և կամավոր հանձնել   9 մմ տրամաչափի  ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 210, 7,62 մմ տրամաչափի` 232 և 9 մմ տրամաչափի   2 փամփուշտ ու հայտնել է, որ դրանք հայտնաբերել է իր տան նկուղից. զենք-զինամթերքն իր մոտ մնացել է 1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:  Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply