Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 13:04
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի 67-րդ գլխավոր անսամբլեայի ընթացքում Նյու-Յորքի «Waldorf Astoria» հյուրանոցում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը, պատվիրակությունների միջև հանդիպումը մոտ մեկ ժամ է տևել, որի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ, Իրաք, Սիրիա, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմը:
Հանդիպման ծանրակշիռ հարցերից մեկը Սիրիան էր: Դավութօղլուն տեղեկություն է հաղորդել Թուքիայում ապաստանած սիրիացի փախստականների վերաբերյալ: Երկու նախարարները համաձայնության են եկել այն մտքի հետ, որ միջազգային հանրությունը քաղաքական առումով և մարդկային օգնության բնագավառում պետք է ավելի ակտիվ լինի:






Facebook
Tweet This
Email This Post
