Թուրքիայում պետք է հայկական հուշարձան տեղադրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 12:57
Երեկ Դիրաբեքիրում ավարտվել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում բանացությունների շրջանակը լայնացնելու համար կազմակերպված «Հայաստան Թուրքիա կլոր սեղան» հավաքը, որին մասնակցել են մի խումբ լրագրողներ և գիտնականներ:
Հայաստանից ժամանած պատվիրակությունը երեկ տեղի ունեցած նիստից հետո այցելել են Դիրարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին: Վերջինս նշել է, որ շատ գոհ է այդ այցից և բոլոր հայերին Դիրարբեքիր է հրավիրել,-գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
«Ես որպես ծնունդով դիարբեքիրցի մի քուրդ` Դիարբեքիրի նկատմամբ նույնքան իրավունքներ ունեմ, որքան որ այն հայը,ասորին կամ խալդը, ում նախապապը ծնունդով դիարբեքիրցի է: Բոլոր համերկրացիներիս, որոնց պապերը Դիարբեքիրից են եղել այստեղ`իրենց տներն եմ ուզում հրավիրել: Հետ դարձե՜ք մեր քաղաք: Կոտորածին և հալածանքներին մասնակցած մեր պապերի ժառանգությունը և նրանց անմարդկայնությունը չենք կիսում: Կոտորածին դեմ դուրս եկած մեր պապերին էլ հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում: Իմ կարծիքով` որպեսզի թուրքերը, քրդերը, հայերը, արաբները և ասորիները կարողանան միասին ապրել, պետք է երկխոսություն և քննարկում սկսենք: Ինձ արգելված է արտասահման գնալ: Եթե մի օր այդ արգելքը վերացվի, շատ եմ ուզում Երևան գնալ: Շատ եմ ուզում նաև Դիարբեքիրից մի փունջ ծաղիկ դնել հուշարձանին: Ամենամեծ երազանքներիցս մեկը Թուրքիայում հայ, թուրք, ասորի և բոլոր ճնշված ժողովրդների անունից համատեղ հուշարձանի տեղադրումն է»,-նշել է Բայդեմիրը:






Facebook
Tweet This
Email This Post
