Անսպասելի բացահայտում Մերսինում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 12:54
Թուրքական Մերսին քաղաքի Տարսուսի շրջանում շուկայի շինարարության ժամանակ հնագույն ջրամբար է հայտնաբերվել, որը ենթադրաբար պատկանում է վաղ հռոմեական շրջանին:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Տարսուսի թանգարանի տնօրեն Մեհմեդ Չավուշը հայտնել է, որ շուկայի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է: Ադանայից մշակույթային և բնական ժառանգության պահպանությամբ զբաղվող տարածքային կոմիտեի անդամներ են հրավիրվել:
Հայտնաբերված ջրամբարը ունի 25 մետր երկարություն և 5 մետր լայնություն:
«Ամենայն հավանականությամբ ջրամբարը հնագույն քաղաքի ջրամատակարարման համար է օգտագործվել: Այնուհանդերձ դա միայն նախնական վարկած է, գիտական պեղումները շարունակվում են, և շուտով մենք հաստատ կիմանանք, թե ինչպես է աշխատել տվյալ կառույցը»,-նշել է Չավուշը:






Facebook
Tweet This
Email This Post
