Ազատվել է աշխատանքից

Պաշտոնական, Օրվա լուր | | September 27, 2012 12:48

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը այսօր ազատվել է աշխատանքից: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս. Մինասյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով:

Նախօրեին Արմավիր քաղաքի բենզալցակայաններից մեկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել էր հիշյալ դատախազի որդին՝ Սևակ Մինասյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի շրջանկներում:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply