Հայերը մասնակցեցին ԱՄՆ ականազերծման ուսուցողական ծրագրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 10:55

Սեպտեմբերի 27-ին , Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի Գեներալ –մայոր Լիի Տաֆանելին  և Պաշտպանութան Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետևեցին Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական հայկական կենտրոնի  22  զինծառայողների և քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին.  ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի և Եվրոպական Հրամանատարչության կողմից  ֆինանսավորված  ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով և սարքավորումներով:

Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է Սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ և ականազերծման գործիքներ: Ուսուցողական ծրագիրը իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի նեռկայացուցիչները և ԱՄՆ Մարդասիրական ականազերծման և ուցուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply