Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 10:48

Ստեփանակերտի օդանավակայանը կշահագործվի հաջորդ շաբաթ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով, «օրերս օդանավակայանում կթույլատրվի ընդունել եւ դուրս թողնել օդանավեր»:

Օդանավակայանի գործարկման հեռանկարը հիստերիա է առաջացել Ադրբեջանում: Այնտեղից ժամանակ առ ժամանակ հնչեցվում են սպառնալիքներ «խփել» կամ «նստեցնել» Ստեփանակերտ ժամանող ինքնաթիռները: Սրանք ուղիղ հակասության մեջ են մտնում քաղավիացիայի միջազգային օրենսդրության հետ:

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում օդակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւոր, իսկ փոխադրումները կիրականացվի «Էյր Արցախ» ընկերությունը:

Դիտվել է 567 անգամ:
Print Friendly

Leave a Reply