Անջելինա Ջոլին հերքել է իր հիվանդության մասին շշուկները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 9:22

Հոլիվուդյան աստղը կտրականապես հերքել է ԶԼՄ-ների լուրերն այն մասին , որ հիվանդ է ու լյարդի փոխպատվաստման կարիք ունի:

Նրա ներկայացուցիչը մի ուղերձ է հրապարակել դերասանուհու բոլոր երկրպագուների համար. «Տեղեկությունը, որ Անջելինան հեպատիտով հիվանդ է ու վիրաբուժական միջամտության կարիք ունի̀, 100%-անոց սուտ է ու հորինված է մամուլի կողմից»:

Ասվում է նաև, որ 37-ամյա Ջոլին շատ ակտիվ կյանք է վարում, զբաղվում բարեգործությամբ ու անթերի կատարում ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի առաքելությունը: Նա հասցնում է ճամփորդել և 6 երեխա ղաստիարակել:

«Միայն  վերջերս հասցրել է այցելել Սիրիա, Լիբանան, Թուրքիա ու Հորդանան, նրա կարիերան կինոյում ծաղկում է, ու նա պետք է հոգ տանի ընտանիքին: Ուստի բնական է, որ պարզապես չի հասցնում նորմալ սնվել»,-ասում է Ջոլիի գոծակալը̀ ակնարկելով դերասանուհու չափազանց նիհարությունը, որը վերջերս ակտիվ քննարկումների նյութ է դարձել:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply