Տեխասցի զինվորը սպանել է ծառայակցին̀ փորձելով ազատել զկրտոցից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 9:07
Տեխասի իշխանությունները մեղադրել են զինվորին̀ չկանխամտածված սպանության մեջ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ֆորդ-Հուդի զորանոցում, երբ 2 ընկերները ֆուտբոլային խաղ էին դիտում. Իսահակ Լոուրենս Յանգը սկսեց զկրտալ: Ընկերը̀` Պատրիկ Էդվարդ Մեյերսը, որոշեց վախեցնել նրան̀ զկրտոցը կտրելու համար:
Ավելի լավ միջոց, քան ատրճանակն ընկերոջը դեմ տալն այդ պահին մտքով չանցավ: Ու նա կրակեց Յանգի աչքին: Երիտասարդն ասում է, որ իր կարծքիով փամփուշտները դատարկ էին:
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքի պահին երկուսն էլ շատ հարբած են եղել:






Facebook
Tweet This
Email This Post
