Մեծ Բրիտանիան հայրենիք կվերադարձնի արաբ բռնապետների փողերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 8:57

Մեծ Բրիտանիան հայտարարել է  արաբ բռնապետների սառեցված ֆինանսական ակտիվները հայրենիք վերադարձնելու  մտադրության մասին:

Եգիպտոսը, Լիբիան, Թունիսը   հնարավորություն կստանան  վերադարձնելու իրենց գահընկեց բռնապետների ֆինանսական միջոցները: Նման հայտարարությամբ է ելույթ ունեցել Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը̀ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Այսպիսով,  Եգիպտոսը հնարավորություն կստանա վերադարձնելու Հոսնի Մուբարաքի ակտիվները, որոնք գնահատվում են 160 մլն դոլար: Բացի այդ, Բրիտանիան ԵՄ-ից  կպահանջի գաղտնազերծել բռնապետի մնացած ակտիվների մասին տվյալները:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բրիտանիան Մուբարաքի   ոչ բոլոր ակտիվներն է սառեցրել: Այսպես, Մուբարաքի որդին  իրենց ընտանիքի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո էլ անարգել աշխատել է երկրում:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply