Իրանում տեղեկատվական գործակալության ղեկավարին նստեցրել են իսլամը վիրավորելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 8:41
Իրանում տեղեկատվական գործակալության ղեկավար ու Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեկրին ձերբակալել են իսլամը վիրավորող նյութ հրապարակելու համար: Նրա դեմ գործ էր հարուցվել դեռևս անցած տարվա նոյեմբերին, երբ նա իր նյութերում գրեց, որ հիջաբ կրելը բուն իսլաման ավանդույթ չէ, այլ փոխառված է: Իսկ 3 ամիս առաջ նրա դեմ մեղադրանք է առաջ քաշվել Ալի Համենեին վիրավորանք հասցնելու համար: Դատարանը նրան մեկ տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն հետո այդ ժամկետը նվազեցվել է մինչև 6 ամիս: Բացի այդ նրան արգելվել է 3 ամիս ժուռնալիստիկայով զբաղվել:






Facebook
Tweet This
Email This Post
