Սննդի անվտանգության պետական տեսչությունը հաշվետու չէ գյուղնախարարւոթյանը. Սերգո Կարապետյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 26, 2012 20:16

Գյուղատնտեսության ոլորտում 2011թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանից պահանջեց անդրադառնալ Սննդի անվտանգության տեսչությանն ու սննդի անվտանգության խնդիրներին:
Ս. Կարապետյանը, սակայն, չպատասխանելով Մինասյանի հարցին, ասաց, որ Սննդի անվտանգության պետական տեսչությունը հաշվետու չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
“Պետական ծառայության հետ կապված չեմ ուզում շատ խոսել, ուղղակի ասեմ, որ այդ ծառայությունը մեզ հաշվետու չի”,-ասաց նախարարը` հակադարձելով ՀՅԴ-ական պառգամավորի այն խոսքին, որ այս տեսչությունն, այնուամենայնիվ, գյուղնախարարության կազմում է”:
Արծվիկ Մինասյանը, սակայն, չբավարարվեց նախարարի այս պատասխանով, և արձագանքեց նրա խոսքին` ասելով, որ եթե նախագահի հրամանագրով ամրագրվում է, որ այդ ծառայությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորոտում է, ապա պարզապես չի կարող հաշվետու չլինել:
“Ի՞նչ է նշանակում հաշվետու չէ, եթե հաշվետու չէ, ուրեմն պետք է փոփոխվի այնպես, որ հաշվետու լինի”-զարմանքով հարցրեց Մինասյանը` նկատելով, որ եթե կա այլ իրավական ակտ, որը հակասում է նախագահի այս հրամանագրին՝ նշանակում է այդ իրավական ակտը պետք է փոխել:
Ի վերջո, այս հարց ու պատասխանի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ` հաշվետու՞ է Սննդի անվտանգության պետական տեսչությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, թե ոչ:

Վահե Մակարյան

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply