Տեղի ունեցավ “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնի պաշտոնական բացումը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 16:36
Այսօր կեսօրին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում մեկնարկեց “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնը: Փառատոնի շրջանակներում, որ կազմակերպված էր որպես ինքնատիպ տոնավաճառ, տարբեր տաղավարներում ցուցադրված էին գյուղատնտեսական ապրանքներից և կենցաղային տեխնիկայից մինչև հացաբուլկեղեն ու ֆրանսիական թխվածքաբլիթներ:
Փառատոնը կազմակերպվել էր “Ջի Էմ Ջի Մեդիա գրուպ”-ի կողմից: Միջոցառման բացման արարողությանը ներկա էին հյուրեր ֆրանսիայից, Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև Հայաստանում մի շարք երկրների դեսպաններ:
“Ջի Էմ Ջի Մեդիա գրուպ”-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշեց, որ “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնն ունի գեղեցիկ և ինքնատիպ նպատակ, այն է` համախմբել ժողովուրդներին, համախմբել գործարարությունը, տնտեսությունը և մշակույթը:
Այնուհետև խոսքը տրամադրվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին, ով ընթերցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից փոխանցված ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում էր, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության տարբեր ծրագրեր և իրականացնելու կոնկրետ միջոցառումներ, ինչի արդյունքում Երևանը ձեռք կբերի երկկողմ փոխշահավետ գործրարար կապեր:
“Երևանում այսօր ապահովված է ներդրումային բարենպաստ դաշտ բոլոր ներդրողների համար: Երևանն իրական հնարավորություն ունի ամենամոտ ապագայում խոշոր միջոցառումների և փառատոնների կենտրոն դառնալու համար: Դրան նպաստող բոլոր նախադրյալները կան”,-ավելացրեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայի Մարսել քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Բեռնար Հոլասյանը և Անգլիայի, Արգենտինայի և Ուկրաինայի արտակարգ և լլիազոր դեսպանները, ովքեր բոլորն էլ բարձր գնահատեցին այս փառատոնի կազմակերպումն ու կարևորեցին նմանատիպ միջոցառումների շարունակական բնույթ կրելու անհրաժեշտությունը` նշելով, որ այս փառատոնը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար և ընդմիշտ կմնա իրենց հիշողության մեջ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
