Ջրային տնտեսության պետական կոմիտեում թերություններ եղել են. անկեղծանում է կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 19:31
Այսօր Ազգային Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ առաջին ծրգաիրը, որտեղ իրենք բավականին շեղում ունեն, դա Եվրոբանկի ֆինանսավորմամբ Սևանա լճին հարակից մի շարք քաղաքաներում կոյուղու մաքրման բնապահպանական ծրագիրն էր. “Միանգամից ասեմ, որ ծրագիրն ավարտական փուլում է, և, կարծում եմ` մենք մի ամսվա մեջ` մինչև հոկտեմբերի վերջ, համակարգերը կհանձնենք շահագործման”:
Մյուս թերությունը, ըստ Անդրեասյանի, ոռոգման հրատապ կոչված ծրագրում է եղել. “Այստեղ մենք ունենք որոշակի վրիպակ: Բանն այն է, որ նախանցած տարվա գերակատարումը հաշվի չէինք առել, և, փաստորեն, մեր գերատեսչության սխալի պատճառով գնացել է այն թիվը, որը որ նախօրոք դրված էր:
Երրորդ շեղումը, համաձայն Ա. Անդրեասյանի հաշվետվության, Գյումրիի ուղղությամբ իրականցվող խնդրում է եղել:
“Այստեղ հիմնական միջոցների թերակատարումը, որը շուրջ 800 մլնի չափ է, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ժամանակահատվածի երկարաձգումն էր”,-ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը` ավելացնելով, որ բավականին երկար է տևել և լուրջ քննարկումների արդյունքում են ծնվել այդ փաստաթղթերը. “Հատկապես Գյումրի քաղաքաում հիդրավլիկ մոդելը նախագծողները դժվարանում էին կազմել, որովհետև սպառման ծավալը Գյումրիում, հատկապես` առանձին թաղամասերում ճշգրիտ որոշելը բավականին բարդ էր, և մենք ստիպված մի քանի անգամ հիդրավլիկ մոդել փոխեցինք, մինչև եկանք այն նախագծին, որը վստահությամբ արդեն այժմ իրականացնում ենք”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
