Հայ փրկարարները «Ջորջիա 2012» ուսումնավարժությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 26, 2012 18:21

Վրաստանում շարունակվում է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության գործնական փուլը, որին ներգրավված են ՀՀ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական, ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական թիմերը։

Ինչպես Ռուսթավիից հայտնում է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը` այսօր առավոտից փրկարարական թիմերի հրամանատարները վրանային քաղաքի շտաբում նոր հանձնարարություններ են ստացել` կապված պայմանական երկրաշարժից տուժած աղետի գոտում իրականացվող աշխատանքների հետ։

Հիշեցնենք, որ ըստ «Ջորջիա 2012» ուսումնավարժության սցենարի` Վրաստանի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան բազմաթիվ զոհեր, տուժածներ ու ավերածություններ: Երկրաշարժի հետևանքով տեղի է ունեցել նաև քիմիական վտանգավոր նյութերի արտահոսք, ՃՏՊ-ներ, ջրհեղեղներ ու հրդեհներ:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply