Գողություն օրը ցերեկով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 14:50
Oրը ցերեկով թալանել են անգլիական «Չելսիի» ակումբի ֆուտբոլիստներին: Ակումբի մարզաբազայում գտնվող հանդերձարանից անհետացել է խաղացողների 6 դրամապանակ, 9 բջջային հեռախոս և ձեռքի մի քանի ժամացույց:
Ֆուտբոլիստները, պարապմունքից հետո վերադառնալով հանդերձարան, նկատել են, որ չկան իրենց իրերը:
Այժմ փորձում են պարզել, թե ինչպես է կատարվել գողությունը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ակումբի մարզաբազայում գտնված տեսախցիկների նկարահանած կադրերն ուսումնասիրվել են: Արդեն բացահայտվել է, որ գողը միայնակ է գործել:






Facebook
Tweet This
Email This Post
