Ժոզե Մոուրինյոն պատրաստ է երկար աշխատել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 13:52
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ մտադիր է աշխատել մինչև 70 տարեկան դառնալը: Նա գտնում է, որ փայլուն մարզավիճակում է և կարող է հետագայում էլ գլխավորել ուժեղ ակումբներ: Իսկ պարտուգալացու համար լավ օրինակ է Ալեքս Ֆերգյուսոնը: «Շատ լավ եմ հասկանում Ալեքս Ֆերգյուսոնին, որը 70 տարեկան է, բայց շարունակում է աշխատել: Ինքս էլ ն մտադիր եմ աշխատել մինչև նրա տարիքին հասնելը: Այժմ գրեթե 50 տարեկան եմ և եթե համեմատենք ինձ Ալեքսի հետ, ապա դեռ պատանի եմ: Հույս ունեմ, որ կկարողանամ ուժեղագույն ակումբների հետ աշխատել մինչև 70 տարեկան դառնալը: Ես շատ բանի եմ հասել, բայց փայլուն մարզավիճակում եմ և ձգտելու եմ նոր նվաճումների հասնել»,- ասել է Մոուրինոյոն:






Facebook
Tweet This
Email This Post
