ՄԱԿ-ը ձախողում է Սիրիայի քննությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 12:45 ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, թուրքական լրատվամիջոցների համար մամլո ասուլիս էր կազմակերպել,-գրում է «Anadolu» գործակալությունը:
Դավութօղլուն նշելով, որ սիրիական խնդիրը ՄԱԿ-ի գլխավորությամբ միջազգային համակարգի համար մի քննություն է հանդիսանում, ասել է. «Սա իսկական մի քննություն է և այն գրեթե ձախողել ենք: Այս պահին կարևոր է, որ յուրաքանչյուրը մի կողմ դնի իր կարծիքն ու հաշիվները և Սիրիայում տեղի ունեցող այս մարդկային ողբերգությանը ասի կանգ առ »: