Թունջելիում ականակիր թակարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 12:42

Թունջելի քաղաքային կենտրոնին կից Աթաթուրք թաղամասում տեղի ունեցած հարձակման ժամանակ թիրախ է դարձել քաղաքացիական մինիբուսը, որը զինվորական անձնակազմ էր տեղափոխում: PKK-ի ահաբեկիչները 18:00-ի սահմաններում ավտոճանապարհի եզրին ական գցելով պայթեցրել են զինվորներով մեքենան,-հաղորդում է «Cumhuriyet»-ը:
Շատ հզոր կործանիչ ուժ ունեցող ականի պայթյունի հետևանքով մինիբուսի հետ միասին բռնկվել է նաև անվտանգություն ապահովող զրահապատ մեքենան: Պայթյունի արդյունում 6 զինվոր և մի կին է զոհվել, որը ամուսնու հետ քայլում էր ճանապարհի երկայնքով, իսկ ամուսինն էլ ծանր վիրավորվել է:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply