Գյուլ, թե Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 12:40

Թուրքական «Taraf»-ը հրապարակել է «Metropoll» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից կատարած «Սեպտեմբեր 2012. Թուրքիայի քաղաքական վիճակը» հետազորտության արդյունքները Թուրքիայում մոտալուտ նախագահական ընտրությունների վերաբերյալ, որտեղ շատ հետաքրքիր տվյալներ են պարզվել: Ըստ հետազոտության արդյունքների`ԱԶԿ-ի 51,6 տոկոսը Աբդուլլահ Գյուլին ցանկանում կրկին նախագահի պաշտոնում տեսնել, իսկ Էրդողանին աջակցողները 38,8 տոկոս են կազմում:
Նույն հարցումը անցկացվել է նաև այլ կուսակցություններ շրջանում: Պարզվել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության 48 տոկոսը նախագահական ընտրություններում աջակցելու է Գյուլին, իսկ Ազգային շարժում կուսակցությունից կեսից ավելին`58 տոկոսը:
Ի վերջո հետազոտությունը հանգել է այն եզրակացության, որ ժողովուրդը նախագահական ընտրություններում եթե ընտրության առջև կանգնի, ապա այս երկու թեկնածուներից կընտրվի Գյուլը:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply