Զեկույց սիրիացի երեխաների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 12:32

Բրիտանական «Save the Children» բարեգործական կազմակերպությունը մի զեկույց է հրապարակել Սիրիայում երեխաների տանջանքների, բանտարկումների և առևանգումների մասին: Նշվել է, որ պետք է նոր հաշվետվություն կազմել սիրիացի երեխաների դրության մասին երկրում ՄԱԿ-ի ներկայությամբ,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Կազմակերպության աշխատակիցները ասել են, որ Սիրիայում իրենց հանդիպած յուրաքանչյուր երեխա կորցրել է ընտանիքի անդամներից որևէ մեկին: Որպես երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի օրինակ, կազմակերպությունը հայտնում է մի 15-ամյա տղայի մասին, որին փակել են բանտում, որը նախկինում դպրոց է եղել: Դեռահասի մարմնին հանգցված ծխախոտի բազմաթիվ հետքեր կան: Մեկ այլ երեխայի տանջել են էլեկտրական տոկով:
Մի երեխա էլ այդ դաժան կտտանքներից հետո սովից մահացել է մեկ այլ երեխայի աչքի առաջ:
Ներկայացված զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքը հանդիսանում է «անդադար, պարբերական և սարսափելի»:
«Save the Children» կազմակերպության ներկայացուցիչ Քեյթ Քարթերը հայտնել է, որ երեխաների հետ սարսափելի մի բան է կատարվում: «Տասնամյա երեխաները ինձ պատմում են այն տանջանքների մասին, որոնց ականատեսն են եղել: Ութամյա երեխաները հայտնել են, որ զոհվածի մարմինը դուրս են բերել ավերակների տակից»,-պատմում է Քարթերը:
Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին ակտիվ գործողությունների դիմել:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply