Լևոն Արոնյանը Լինարեսի մրցաշարում երրորդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2010 15:09

Շախմատի Լինարեսի մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց ադրբեջանցի Վուգար Հաշիմովին և զբաղեցրեց 3-րդ տեղը:
Ուշագրավն այն է, որ մինչև այդ Հայաստանի ներկայացուցիչն իր բոլոր պարտիաներն ավարտել էր ոչ-ոքի: Արոնյանը վաստակեց 5,5 միավոր: Ընդ որւմ, մրցաշարի մասնակիցների մեշ նա միակն էր, ով չճաշակեց պարտության դառնությունը: 6,5 միավորով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովը: Երկրորդ մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը` 6 միավոր: 4-ական մրավորով մրցաշարն ավարտեցին իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն, իսրայելցի Բորիս Գելֆանդը և Հաշիմովը:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply