Ավտովթարներ Հայաստանի ճանապարհներին`հինգ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2012 12:28

Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.15-ի սահմաններում, «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ժայռի:
Պատահարի հետևանքով երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply