Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 26, 2012 11:58

Երեկ  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  արտերկրում կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար  լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեանին պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Րաֆֆի Թոքաթլեանը ծնվել է 1957 թ. լիբանանաբնակ հայ արվեստագետների ընտանիքում: Ապագա քանդակագործի համար  պապի՝ 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլեանի և հոր՝ Պողոս Թոքաթլեանի ապրած հուզախառն հուշերը դարձել են ներշնչանք ու դրսևորվել նրա արարչական գործում: Նրա արվեստի փիլիսոփայության մեջ առկա է նաև եվրոպականը՝ հատկապես իտալական վերածննդի շունչը: Րաֆֆի Թոքաթլեանի քանդակները գնահատվել ու շարունակում են արժևորվել ողջ աշխարհում, սակայն յուրաքանչյուր հայի համար մեծագույն գնահատանքը իր երկրում մեծարվելն է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով Րաֆֆի Թոքաթլեանի արվեստը՝ առաջարկեց հայրենիքում կազմակերպել քանդակագործի անհատական ցուցահանդես::

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply