Գյումրի. Վարդբաղը դեռ կարող է լինել հանգստի գոտի (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2012 10:42

Գյումրիից 5-7 կմ հեռավորության վրա, դեպի Ախուրյան գետն ընկած «Վարդբաղ» կոչվող պատմական, երբեմնի գեղատեսիլ և ծառապատ տարածքը նախկինում, մինչ երկրաշարժը, հայտնի հանգստյան և մարզամշակութային վայր էր: Երկրաշարժից հետո այնտեղ կառուցվեցին մի քանի տնակային ավաններ, իսկ այնուհետև հազարավոր ծառեր հատվեցին: Այդ վայրը հարուստ է նաև տասնյակ բնական աղբյուրներով ու առվակներով: Ներկայումս քաղաքից կտրված այդ տարածք գնացող ճանապարհն ամբողջովին քարուքանդ է, իսկ ձմռան ամիսներին` նույնիսկ անանցանելի: Տարածքի մի մասն էլ ցանկապատված և բաժանված է մի խումբ մարդկանց միջև:

«Վարդբաղի» տնակային ավաններում բնակվող ընտանիքների մեծ մասը նախորդ մի քանի տարիներին բնակարաններ ստացել և տնակները քանդել ու հեռացել են այդ վայրից: Սակայն դեռևս տասնյակ տնակներ կան, որոնցում բնակվող ընտանիքները չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, թեև նրանցից շատերն ապրում են սոցիալական ծայրահեղ պայմաններում:
Այս վայրը դեռևս պահպանում է իր կանաչ ու գեղեցիկ տեսքը և կարող է հետերկրաշարժյան տարիներին «քաղաքի հայրերի» ձեռքով հանգստյան գոտիներից ամբողջովին զրկված քաղաքի ու նրա բնակիչների համար ծառայել որպես հանգստի լավագույն վայր:

Անցած օրը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անօթևան ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին «Վարդբաղի» տնակային ավան:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply