Մեքենան բախվել է սյանը, 20-ամյա վարորդը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2012 10:29

Սեպտեմբերի 26-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Աուդի Ա6» մակնիշի 11 ՕԼ 252 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը: Պատահարի հետևանքով վարորդ` 1992 թ. ծնված Լևոն Հարությունյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply