Աշխարհի ամենափոքրիկ աղջիկը դպրոց է գնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 9:39

Շառլոտա Գարսայդը մեր մոլորակի ամենափոքր աղջիկն է. Նա ապրում է Մեծ Բրիտանիայում և  օրինականորեն համարվում է «մատնաչափիկ»: 5 տարեկանում նրա հասակը 68 սմ է, իսկ քաշը̀ 4,5 կգ: Չնայած բացառիկ գաճաճությանը, նա գնացել է սովորական դպրոց ու մտադիր է ուսման մեջ հետ չմնալ տարեկիցներից:

Ծնողները փոքր ինչ անհանգիստ են, որ իրենց դստեր առողջությանը ոչինչ չվնասի,սակայն չեն կարող նրան զրկել կյանքին հարմարվելու հնարավորությունից: Շառլոտան տառապում է հազվադեպ մի հիվանդությամբ: Նա լույս աշխարհ է եկել ընդամենը 1 կգ քաշով և ունեցել է 25 սմ հասակ, նրան հագցնում էին տիկնիկների համար կարված հագուստներ:

Բժիշկներն ասել էին, որ երեխան շատ չի ապրի, սակայն, աղջիկը հակառակ բոլոր կանխատեսումների, մեծացավ ու նույնիսկ քաշով ավելացավ: Բժիշկներն ասում են, որ Շառլոտան մտավոր ունակություններով   գրեթե հետ չի մնում տարեկիցներից: Նրա մտավոր ունակությունները համապատասխանում են 3-ամյա նորմալ երեխայի ունակություններին: Ծնողների բնութագրմամբ, Շառլոտան համառ է ու ինքնասած: Աղջնակին դպրոցում հետևելու է անձնական դաստիարակը, որի պարտականությունների մեջ է մտնում փոքրիկին վտանգներից հեռու պահելը:

Ծնողները համոզված են, որ իրենց սիրելի մատնաչափիկը դեռ շատ կզարմացնի: Մեծ Բրիտանիայի ամենափոքրիկ քաղաքացին ստիպում է սովորական մարդանց հիանալ իր տոկունությամբ ու ապրելու և զարգանալու աներևակայելի ցանկությամբ:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply