Աֆղանստանի նախագահը Արևմուտքին կոչ է արել պայքարել իսլամաֆոբիայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 9:17

 Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը  երեքշաբթի ՄԱԿ-ի նիստում ելույթով է հանդես եկել: Նա ասել է̀, որ  խոսքի ազատությունը չի արդարացնում մահմեդականների կրոնական զգացումները վիրավորելը: Խոսքը աղմկահարույց̀ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին էր վերաբերում, որը ողջ իսլամական աշխարհում բողոքի ալիք է բարձրացրել:

«Նման գործողությունները երբեք խոսքի ազատությամբ չեն արդարացվում: Նույն չափով դրանք չեն կարող բողոքի առիթ դառնալ, որոնք կիրառվում են բռնություն ու քաոս ստեղծելու համար, ինչը հանգեցնում է անմեղ զոհերի»,-հայտարարել է  Քարզայը:

«Մենք վճռականորեն մեղադրում ենք նման գործողությունները̀`  ֆիլմի ցուցադրություն, ծաղրանկարների հրապարակում կամ էլ վիրավորանքի ու սադրանքի ցանկացած ակտ,- ասել է աֆղանցի առաջնորդը:- Իսլամաֆոբիայի չարիքը տագնապալի երևույթ է, որը սպառնում է աշխարհին ու քաղաքակրթություններին: Ես Արևմուտքի առաջնորդներին` որպես քաղաքական գործիչներ  ու մամուլին կոչ եմ անում  դիմակայել իսլամաֆոբիային իր բոլոր դրսևորումնրով որ  տեսակներով»:

 

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply