Մադոննան Օբամային մահմեդական է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 8:59

ԱՄՆ-ի մայրաքաղաքում իր համերգի ժամանակ Մադոննան Օբամային սատարելու կոչ է արել, ընդ որում, նրան մահմեդական է անվանել: «Ցնցող է, որ մեզ մոտ  Սպիտակ տանն աֆրոամերիկացի է, սևամորթ մահմեդական: Դա նշանակում է, որ այս երկրում հույս կա, ուստի եկեք  սատարենք այդ մարդուն»,-ասել է 54-ամյա երգչուհին:

Մոդոննան սխալ է թույլ տվել: Նրա ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ բացթողումը: Ինչպես բազմիցս ասել է ինքը̀ Օբաման, նա քրիստոնեություն է դավանում, ավելին, ամեն օր աղոթք է անում: Հայրն ու պապը իսլամական են եղել, իսկ ինքը հիմնականում մանկության տարիների զգալի մասն անց է կացրել Ինդոնեզիայում:

Հետաքրքրական է, որ Մադոննայի նման շատ ամերիկացիներ կարծում են, որ իրենց նախագահը մահմեդական է:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply