Մադրիդում բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանների հետ բախումով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 8:49

Իսպանիայում ցուցարարները բողոքում են գործազրկության բարձր մակարդակի, կաշառակերության ու  քաղաքական համակարգի դեմ:

Մայրաքաղաքի դժգոհ բնակիչներն առաջին անգամը չէ, որ Մադրիդի փողոցներ են դուրս գալիս: Բողոքները սկսվել են անցած տարվա գարնանից: Իսպանիայում գործազրկության բարձր մակարդակ է, ու  երկու իշխանությունները, որոնք ժամանակ առ ժամանակ իշխանության գլուխ են անցել, ոչինչ չեն կարողանում անել այդ ուղղությամբ:

Երեկ բողոքավորները երթ են կազմակերպել «Զբաղեցնենք կոնգրեսը» կարգախոսով, որի ավարտին որոշել էին  ոստիկանական  արգելապատնեշը քանդել ու մոտենալ կոնգրեսի շենքին: Ոստիկանները ստիպված նրանց դեմ մահակներ  են կիրառել:Բախման հետևանքով 65 մարդ վիրավորվել է, 27-ը̀ ձերբակալվել:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply