Սիրիայում զինյալները առևանգել են 300 քրիստոնյայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 8:37

Սիրիայում, Լիբանանի հետ սահմանին գտնվող Ռաբլեհ քաղաքում առևանգել են շուրջ 300 քրիստոնյայի:

300 մարդու առևանգել են 2  փուլով: Երկուշաբթի զինյալները  բեռնատարներով մոտեցել են այն այգուն, որտեղ քրիստոնյաները խնձոր էին հավաքում: Բռնի ուժով 150 մարդու են տարել, որոնց թվում եղել են երեխաներ ու կանայք: Նույնը կրկնվել է երեքշաբթի. նույն այգուց առևանգիչները նույն կերպ ու  նույնքան մարդ են տարել:

Մելկիթի պատրիարք Գրիգոր III  Լահամն ու  կրոնական ուրիշ առաջնորդներ ՄԱԿ-ին կոչել են գտնել առևանգվածներին: Բացի այս դեպքը, 12 հազար սիրիացի քրիստոնյա-փախստականներին ապստամբները մի քանի շաբաթ փակի տակ են պահել Ռաբլեհ քաղաքում,  նրանց սնունդ ու դեղորայք փոխանցելու հնարավորություն միայն վերջերս է ստեղծվել:

Վատիկանի ներկայացուցիչ Վալդեմար Ցիսլոն ռադիոյով հայտարարել է, որ ապստամբները  կրակել են նրանց վրա, ովքեր փորձել են դուրս գալ շրջափակված գոտուց: «Այդ մարդիկ չեն ունեցել սնունդ ու դեղորայք, հոսանք ու շատ ու շատ այլ բաներ, ինչ հարկավոր է մարդուն ապրելու համար»:

Սակայն այս շրջանում զինված առևանգում կատարվում է առաջին անգամ: Փորձագետները կարծում են, որ քրիստոնյաներին կօգտագործեն  որպես պատանդ:

Սիրիայում արդեն մեկուկես տարի է զինված հակամարտություն է իշխանությունների ու հակաիշխանական ուժերի միջև: ՄԱԿ-ին հասած տվյալներով, զոհվել է ավելի քան 20 000 մարդ:

Երեկ Քաթարի էմիր Խալիֆա բեն Ալ-Տանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ արաբական երկրներին կոչ արեց միջամտել Սիրիայում տիրող իրադրությանը:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply