Շախմատիստ Անատոլի Կարպովը կապացուցի երկրորդ “Մոնա Լիզայի” գոյությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 2:31

Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, սեպտեմբերի 28-ին 61-ամյա ռուս շախմատիստ Անատոլի Կարպովը Ժնևում կներկայացնի փաստ այն մասին, որ  Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ կտավը մեկ այլ տարբերակ ունի, որը կատարվել է մինչ գլուխգործոցը ստեղծելը: Աշխարհի եռակի չեմպիոնը գիտնականների խմբի հետ հետազոտություն է կատարել, փորձելով ապացուցել, որ  “Այզելուորտյան Մոնա Լիզան” գլուխգործոցի առաջին տարբերակն է: Ժպտացող անձնավորության դիմանկարը հայտնի նկարիչը ձեռնարկել է դեռևս 1503-ին ու անավարտ թողել և միայն 1519-ին  է այն ավարտին հասցրել:

“Մենք մտադիր ենք պատմական ու գիտական ապացույցներ բերել, որ տվյալ կտավը պատկանում է Լեոնարդոյի վրձնին”,ասում է Կարպովի գործընկերը, Վինչիում գտնվող Լեոնարդոյի թանգարանի տնօրեն Ակլեսսանդրո Վեցցոզին:

Սակայն ոչ բոլոր արվեստաբաններն են լրջորեն վերաբերում Կարպովի խմբի աշխատություններին:

“Ամեն տարի շուկայում նորանոր “Մոնալիզաներ” են հայտնվում մենք պետք է ամենայն լրջությամբ այդ հարցին անդրադառնանք ու ուշադիր ուսումնասիրենք դրա ծագումը”, հայտարարել է Մեծ Բրիտանիայից արվեստի քննադատ Մաուլդը:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply