Կարգելվեն «հայր» և «մայր» բառերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 26, 2012 1:59

Միասեռ  հարաբերությունները ճանաչելու ճանապարհին հսկայական քայլ կատարելով` պետության իշխանությունները հայտարարել են շատ շուտով «հայր» և «մայր» բառերը պաշտոնական գրություններում լրիվ արգելելու մտադրության վերաբերյալ:

Ֆրանսիայի  իշխանությունների համապատասխան մտադրության համաձայն (որոնք պատրաստվում են նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը),  ամուսնությունը կնշվի  «2 մարդկանց միություն, որոնք տարբեր սեռերի կամ նույն սեռի ներկայացուցիչներ են» ձևակերպմամբ: Համապատասխանաբար, «մայր» կամ «հայր» բառերը վիրավորական կդառնան նույն սեռի ամուսինների համար, ուստի այդ բառերը կփոխարինվեն առավել չեզոք̀ «ծնողներ» բառով:

Այս նորարարությունն առաջարկող օրինագիծը պահանջում է, որ նույնասեռ ընտանեկան զույգերն ունենան նույնպիսի իրավունքներ, ինչպիսին ավանդական ընտանիքներինն է:

Արժե նշել, որ անցած շաբաթ կարդինալ ֆելիպե Բարբարենը հայտարարել էր, նույնասեռ ամուսնությունների օրինականացումը կարող է ապագայում հանգեցնել նաև  հասարակության մեջ արյունապղծության ու բազմակնության օրինականցման:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply