Բռնապետը մասնագիտացել էր աշակերտուհիների գործում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 1:41Աշխատանքային օրերի ընթացքում գեներալ Քադաֆին բռնաբարում և ծեծում էր անչափահաս աղջիկներին, որոնց առևանգում էին հատուկ նրա համար ու պահվում նրա առանձնատանը, որպես անխոս սեքսուալ ստրկուհիներ:
Հանգուցյալ գեներալի սարսափելի այլասերությունների մասին է գրում «Աղոթիր. Քադաֆիի հարեմում» գրքի հեղինակ ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանը: Նրա գրքում շարադրված են սեքսուալ ստրկուհիների պատմությունները, որոնց բախտը բերել է սարսափելի նվաստացումներից հետո ազատության մեջ հայտնվել:
Աղջիկներից մեկը, որ գերության մեջ 5 տարի է անցկացրել, պատմել է, որ բռնակալն իրեն նկատել է իրենց դպրոց կատարած այցելության ժամանակ: Դրանից հետո աղջնակի հետևից մարդիկ են դպրոց եկել: 5 տարվա ընթացքում աղջկան, որին սկզբում ստիպել են պոռնոգրաֆիական տեսանյութեր նայել̀ «կրթություն ստանալու» նպատակով, պահել են Քադաֆիի սեքսուալ այլասերվածությունը բավարարելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
