Վիկտոր Դալլաքյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 25, 2012 21:30

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ Վիկտոր Դալլաքյանին:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply