Ռումբ Պետեկամուտների կոմիտեու՞մ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2010 14:06

Այսօր, ժամը 11.30-ի սահմաններում ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգել ու  տեղեկացրել է,  որ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված: Ըստ տեղեկության` այն պայթելու էր ժամը 13.00-ին:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջոկատի փրկարարները: Տեղյակ են պահվել նաեւ պաշտպանության նախարարությունը, շտապօգնության և ազգային անվտանգության ծառայությունները:

Հարակից շենքերի բնակիչներն ու հիմնարկների աշխատակիցները տարահանվել են անվտանգ գոտի, տարածքը` շրջափակվել: Դեպքի վայրում աշխատել են ԱԱԾ եւ ՊՆ ակազերծման մասնագետներն ու կինոլոգները:

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Դիտվել է 2121 անգամ:
Print Friendly

Leave a Reply